Մամուլ

«Իրականում ձուկ էլ չկա էդտեղ»․ ո՞վ էր ձուկ բռնելու ժամանակ մահացած երիտասարդը

Զովաբեր գյուղում ողբերգական դեպքը տեղի է ունեցել 28-ամյա Արսեն Բաղդասարյանի տան մոտով անցնող Հրազդան գետի ափին։ Այս մասին պատմել է Զովաբերի վարչական ղեկավար Սամվել Եսայանը։

Օգոստոսի 30-ին Արսեն Բաղդասարյանն ու նրա 25-ամյա ընկեր Գուրգեն Վարդանյանը փորձել են մետաղալարով ձուկ որսալ։ Գետի ափին գտնվող պոմպակայանից էլեկտրական հոսանքը լարով միացրել են և փորձել այն գցել ջուրը։

Արդյունքում Գուրգեն Վարդանյանը հոսանքահարվել և տեղում մահացել է, իսկ Արսեն Բաղդասարյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Երևան և այժմ, ապաքինվելուց հետո, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Սամվել Եսայանի խոսքով՝ երկու երիտասարդներն էլ աշխատում էին շինարարության ոլորտում, ամուսնացած չէին և գյուղում հայտնի էին որպես համեստ, ընկերասեր ու մարդամոտ երիտասարդներ։

Գուրգեն Վարդանյանին մեկ օր առաջ հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը։ Գյուղի բնակիչները նրան բնութագրում են որպես համեստ, անշահախնդիր, սիրված ու հարգված երիտասարդ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում