Մամուլ

Կյանքից հեռացել է Ֆլորա Սիմոնյանը

Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը՝ Ֆլորա Սիմոնյանը։

Տխուր լուրը հայտնել է Արման Ումրշատյանը՝ սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«Հարգելի ընկերներ խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Մայրս’ Ֆլորա Սիմոնյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա 03.09.2026թ. <<Լուար>> սգո սրահում ՝ Սիլիկյան 18 ։Ժ 17։00-20։00

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը նույն վայրից ժամը 14։00-ին Սպանդարյան գերեզմանատանը։»,- գրել է դերասանը։

Կիսվեք ձեր էջում