Մամուլ

«Տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովայի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունից «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին» արտահայտությամբ է արձագանքել Հանրապետությունում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Դիվանագետն իր Telegram-ալիքում ուշադրություն է հրավիրել Փաշինյանի այն հայտարարության վրա, թե Երևանը «102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չի համարում, բայց դրա դուրսբերման հարցը դեռ չի բարձրացրել»։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն լինի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը, Երևանը պատրաստ կլինի քննարկել դրա հետագա ներկայությունը։

«Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտը»)»,- ի պատասխան նշել է Զախարովան։

Կիսվեք ձեր էջում