Մամուլ

AZAT MARD-ի հիմնադիր Գարեն Չոբանյանը Ֆրանսիայում ամուսնության առաջարկություն է արել

AZAT MARD տղամարդկանց հագուստի և lifestyle բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։

Ռոմանտիկ պահը տեղի է ունեցել Ֆրանսիական Ռիվիերայում՝ Անտիբ քաղաքում գտնվող աշխարհահռչակ Hôtel du Cap-Eden-Roc հյուրանոցի ֆոնին։ Լուրը տարածվել է սոցիալական ցանցերում՝ արագ արժանանալով հանրության ուշադրությանը։

Գարեն Չոբանյանը հայկական ծագմամբ AZAT MARD բրենդի հիմնադիրն է։ Տարիների ընթացքում բրենդը ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում՝ հայկական մշակույթն ու ինքնությունը ներկայացնելով ժամանակակից տղամարդկանց նորաձևության միջոցով։

AZAT MARD-ի ստեղծած հագուստները կրել են նաև միջազգային ճանաչում ունեցող մի շարք անձինք։ Բրենդի հայտնի երկրպագուներից է ֆուտբոլային աշխարհում հայտնի Կրիշտիանու Ռոնալդուն, որը տարբեր առիթներով հանդես է եկել AZAT MARD-ի հագուստով։

Բրենդը ներկայացված է եղել նաև միջազգային նորաձևության հարթակներում՝ նպաստելով հայկական նորաձևության ճանաչելիության և ներկայության ընդլայնմանը արտերկրում։

Այս անգամ, սակայն, Գարեն Չոբանյանի անունը հայտնվել է ուշադրության կենտրոնում իր մասնագիտական գործունեությունից դուրս։ Ֆրանսիական Ռիվիերայի շքեղ միջավայրում նա կարևոր քայլ է կատարել անձնական կյանքում՝ ամուսնության առաջարկություն անելով իր ընտրյալին։

azat mard 2 1
azat mard 1
Կիսվեք ձեր էջում