Գոռ Հակոբյանը Ֆելիքսի վիրահատությունից հետո լուսանկարներ է հրապարակել
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը շարունակում է Գերմանիայից հրապարակումներով ներկայացնել որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքն ու առողջական վիճակը։
Ֆելիքսը Գերմանիայում ենթարկվել է ավելի քան 5 ժամ տևած վիրահատության։
Գոռ Հակոբյանի փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է բժիշկների նախատեսածի համաձայն։
Որդու ոտքի ոսկորից՝ Fibula-ից, հեռացվել է 20 սմ հատված, իսկ բժիշկներին հաջողվել է պահպանել քայլելու համար պատասխանատու կարևոր նյարդերը։




