Շոու-բիզնեսՏեսանյութ

«Եթե ասեր էլի պիտի երգես, ուրեմն պիտի երգես»․ Թաթա Սիմոնյանը հեղափոխության ժամանակ կատարած երգի մասին (Տեսանյութ)

«Եթե ասեր էլի պիտի երգես, ուրեմն պիտի երգես»․ Թաթա Սիմոնյանը հեղափոխության ժամանակ կատարած երգի մասին (Տեսանյութ)

Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը հյուրընկալվել է երգիչ Թաթա Սիմոնյանը։

«Ես ու ընկերս` Պրոֆը, դստարկ գրպանով, մեկս` մյուսից ֆինանսի աղբյուրի առումով անհույս, երկուսով էինք, ես մենակ չէի, միակ բանը, որ գիտեինք, ես` երգել, Պրոֆը` նվագել:

Երկուսով բարձրանում էինք Ասպարեզ ստուդիայի աստիճաններով, Դավիթ Օգանը մեզ ասում էր` գնացեք մի ամսից կգաք, գժված գնում էինք հետ ես ու Պրոֆը, ու էլի աշխատում, տարիներ անց, երբ Դավիթ Օգանը իմ թիմում էր նվագում, ասում էի` հիշում ես ինչքան ես մեզ չարչարել, Դավիթն ասում էր, որ իր չարչարանքի արդյունքն է այն, ինչ որ կա»:

Թաթան պատմեց նաև հեղափոխության ժամանակ իր գրած և կատարած երգի մասին։ Հաղորդավարի հարցին, եթե ժամանակը ետ տային, նորից կկատարեիք այդ երգը, կանեիք այդ քայլը՝ Թաթան պատասխանեց․

«Ամեն դեպքում, ես կփորձեի մի ուրիշ բան, կփորձեի, բայց դե էլի մեկա Աստված պիտի որոշեր, եթե ասեր էլի պիտի երգես, ուրեմն պիտի երգես», նշեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում