Մամուլ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են PEUGEOT և Vaz 21-703 մակնիշի մեքենաները. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են PEUGEOT և Vaz 21-703 մակնիշի մեքենաները. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 11:15-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Ռուդոլֆ Խ․-ի վարած PEUGEOT մակնիշի և 40-ամյա Կարեն Գ․-ի վարած Vaz 21-703 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Կարեն Գ․-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 54-ամյա Կարինե Հ․-ն, 29-ամյա Լուսինե Հ․-ն և Ռուդոլֆ Խ․-ն և նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 22-ամյա Սերժ Բ․-ն, 22-ամյա Արկադի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն։

peugeut vaz

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը և օպրատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել նյութով