Մամուլ

Արցախցի 9-ամյա աղջնակը շրջափակման պայմաններում պայքարում է քաղցկեղի դեմ՝ զրկված նորմալ սնվելու հնարավորությունից

Արցախցի 9-ամյա աղջնակը շրջափակման պայմաններում պայքարում է քաղցկեղի դեմ՝ զրկված նորմալ սնվելու հնարավորությունից

168.am-ի հետ զրույցում Անուշ Անդրյանն ասաց, որ այսօր առավոտյան երեխան միայն լոբի է կերել, առանց ձեթի՝ խաշած լոբի, իսկ երեկոյան արդեն չգիտեն՝ ինչ պետք է ուտի, որովհետև ոչինչ չկա։

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Անուշ Անդրյանի բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է հաղթահարում շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։

Այս պահին Անուշն ամուսնու և 6 երեխաների հետ, որոնցից միայն մեկն է չափահաս, բնակվում է Ստեփանակերտում՝ հյուրատանը։

Anush Adryan

Անուշի 9-ամյա աղջիկն ունի երիկամների քաղցկեղ, վիճակն օրըստօրե բարդանում է, քանի որ մի կողմից՝ անհրաժեշտ դեղորայքը չկա, իսկ մյուս կողմից՝ չկա սնունդ, որպեսզի երեխան նորմալ սնվի։

«Ընդհանուր որևէ բան չկա, որևէ բան չենք կարողանում հայթայթել, երեխաս ավշային հանգույցների քաղցկեղ ունի, նորմալ պետք է սնվի, բայց սնունդ չկա, եթե միս լինում է, ապա այնքան թանկ է, որ մեզ հասանելի չէ։ Դեղատները, խանութները դատարկ են։

Երեխաս անչափահաս է, եթե տեղափոխեինք Երևան, պետք է հետը չափահաս մարդ լիներ, ես չէի կարող իմ մյուս երեխաներին թողնել այստեղ՝ պահող չունենք, ու աղջկաս տանեի Երևան, դրա համար խնդրի առաջ ենք կանգնել, այս վիճակում ենք»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում