Մամուլ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. 
Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից» ,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Կիսվել