Շոու-բիզնեսԺամանց

Արմեն Ամիրյանը պապիկ է դարձել․ ծնվել է Նարինեի և Հայկի դուստրը․ ֆոտո

Արմեն Ամիրյանը պապիկ է դարձել․ ծնվել է Նարինեի և Հայկի դուստրը․ ֆոտո

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ անցած շաբաթ լույս աշխարհ է եկել Նարինե Դովլաթյանի և Հայկ Ամիրյանի դուստրը։

Նարինեն կիսվել է փոքրիկի հետ լուսանկարով։ Կադրերում երևում է Հայկի և Նարինեի երկրորդ դուստրը՝ Նանեն։

narine nane

Նարինեն և Հայկի հետ ծանոթ ենդեռևս 12-13 տարեկանից, երբ «Արմենակոբ»-ում միասին մանկական հաղորդում էին վարում։

«Այն ժամանակ, իհարկե, երեխա էինք ու չէինք կարող խոսել այդ մասին, բայց հիմա, երբ նայում ենք նկարները, մեր ժպիտներից ամեն ինչ հասկանալի է դառնում։

Մեր սերը տիեզերական էր։ Իրականում սերը չէր անցել, ուղղակի քնել էր։ Ես եւ Հայկը չենք սիրում հանրայնացնել մեր առօրյան. միայն մեկ անգամ եմ ընտանեկան լուսանկար հրապարակել, որ մարդիկ իմանան՝ ամուսնացել եմ ու ընտանիք ունեմ։

Երբեմն այնքան ջանք ու եռանդ են թափում Ինստագրամում երջանիկ երեւալու համար, փոխարենն այդ եռանդը պետք է ներդնել՝ կյանքում երջանիկ լինելու համար», նշել է Նարինեն։

Կիսվեք էջում