Մամուլ

«Արդեն արձանագրվել են երեխաների՝ սովից մահվան դեպքեր». Էդմոն Մարուքյան

«Արդեն արձանագրվել են երեխաների՝ սովից մահվան դեպքեր». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ ապահովելու անգամ այն սկզբունքները, որոնք ձևավորել է միջազգային հանրության աչքի առաջ:

Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Արցախի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են երեխաների՝ սովից մահվան դեպքեր։

Ըստ նրա՝ այս քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության: Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու այդ հանցագործությունները:

Կիսվեք էջում