«Աչքդ լույս, աղջկադ մատին արդեն մատանի կա, ասացի՝ ինձ հարցնող եղե՞լ է». Արսեն Սաֆարյանը անկեղծացել է
Երգիչ Արսեն Սաֆարյանը «Բառ ու բաս» հաղորդման ընթացքում անկեղծ զրույց է ունեցել դստեր՝ Էլեն Սաֆարյանի նշանադրության մասին՝ պատմելով, որ այդ լուրը սկզբում իր համար բավական անսպասելի է եղել։
Նա նշել է, որ դստեր նշանադրության մասին իմացել է անսպասելի կերպով։
«Սաթիկն ասաց՝ «աչքդ լույս, աղջկադ մատին մատանի կա»։ Ասացի՝ ոնց, բայց ինձ հարցնող եղե՞լ է։ Ինքն ասաց՝ հանգստացի, հիմա այդպես է ընդունված»,- պատմել է երգիչը։
Արսեն Սաֆարյանը խոստովանել է, որ սկզբում դժվարությամբ է ընդունել այդ նորությունը և փորձել է հասկանալ ստեղծված իրավիճակը։
«Փորձում էի համակերպվել, մտածում էի՝ շուտ չէ՞։ Մի տեսակ հուսահատ վիճակում էի։ Բայց հաջորդ օրը խնամիները եկան, շատ կարգին ու ընտիր մարդիկ էին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էլեն Սաֆարյանը սիրելիից ամուսնության առաջարկություն էր ստացել օդապարիկով թռիչքի ժամանակ։
Նա այդ գեղեցիկ ու հիշարժան պահով կիսվել էր նաև իր հետևորդների հետ՝ ներկայացնելով երջանիկ իրադարձությունը։
Տեսանյութը ստորև․



