Ողբերգական վթար Գեղարքունիքում. 1 մարդ տեղում մահացել է, 4–ին տեղափոխել են հիվանդանոց
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին` ժամը 22:05-ի սահմաններում, Գագարին բնակավայրի վարչական տարածքում:
«Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4–ը տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը:


