Մամուլ

Նոր մանրամասներ են հրապարակվել այսօրվա ողբերգական դեպքից

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքում գտնվող հանքի տարածքում բեռնատար է կողաշրջվել։ Դեպքի մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը;

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BelAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից»։

Ավելի վաղ հայտնել էինք որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

Կիսվեք ձեր էջում