Մամուլ

«Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու». Նիկոլ Փաշինյան

Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: 

Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու: 

Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ տեղի ունեցավ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:

Կիսվել