Մամուլ

Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածներին Հայաստան տեղափոխելու նպատակով․ ԱՆ

Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածներին Հայաստան տեղափոխելու նպատակով․ ԱՆ

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործընկերների հետ:

Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում»,-նշեցին նախարարությունից` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով:

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Կիսվեք էջում