Մամուլ

Աբովյան քաղաքում 27-ամյա վարորդը BMW- ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Աբովյան քաղաքում 27-ամյա վարորդը BMW- ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետություն և Երևանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Պապյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր Քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվեք էջում