Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ Բաբայան

Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը, անդրադարձ կատարելով այսօր ընթացող՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ ընտրությունները, ընհանուր առմամբ, հանգիստ են ընթանում:

«Միայն մարզպետն է մի քիչ լարված. ինձ թվում ա՝ ինքը հասկացել ա արդեն, որ պարտվում ա: Մարզպետը այս քաղաքում ժողովրդի վստահությունը չի վայելում, միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ա, որ ձայներ ա հավաքել, իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել քվեարկությանը»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Բաբայանը:

Անդրադառնալով այսօր Կոտայքի մարզպետի հետ կապված միջադեպին՝ նա ասաց. «Ինչ, ուզում ա գործ տվողների, զրպարտողների քաղա՞ք սարքի: Պարզ ա, չի ստացվի, այս քաղաքը նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում ենք ուրախ այս քաղաքում»: