Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոններ պահանջող քաղաքացիներից
Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոններ պահանջող քաղաքացիներից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր շնորհակալությունը, մշտապես ՀԴՄ կտրոններ պահանջող և հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիներից։
«Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով:
Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ:
Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին և ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր։ Դուխով․․․»: