Մամուլ

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Սիրելի ընկերներ, գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Աննա Հակոբյան

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։

Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։
Խաղաղություն մեր երկրին»։

Կիսվել