Մամուլ

Եթե ուղղություններից մեկում բեկում մտցնենք՝ կարող է իրավիճակ փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե ուղղություններից մեկում բեկում մտցնենք՝ կարող է իրավիճակ փոխվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին Հանրային ՀԸ  «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

«Այս պատերազմի ամբողջ ընթացքում Ալիեւը հայտարարում էր, որ շատ ու շատ բնակավայրեր են իրենք վերցրել, առնվազն շատ ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր կամ ընդհանրապես չէր լինում։ Այնպես որ, չէի ուզենա, որ մեր հասարակությունը հենվեր Ալիեւի հայտարարությունների վրա։

տանկ

Շնորհավորանքներ, Բաքվում միմյան կոնֆետներ են բաժանում․․․ Բայց հաճախ եմ ասել, որ ոչ շատ ոգեղեն, ոչ էլ խուճապային բաներ ցանցերում պետք չէ տարածել, քանր որ դրանք ոչ լիարժեք պատկերացում են տալիս ռազմաճակատի դրության մասին։

Շուշին, իհարկե, մեզ համար կարեւոր քաղաք է, սուրբ վայր է, բայց․․․ Երեկ ասացի, որ եթե ունես կամք ու վճռականություն՝ մինչեւ վերջ կռվելու, եթե ունես պատրաստակամություն՝ գնալ մինչեւ վերջ, մեկ քաղաքի կորուստը ոչինչ չի նշանակում։

Մենք, իհարկե ձգտելու ենք, Շուշին մեզ համար խորհրդանշական դեր ունի, բայց․․․ առաջ չընկնենք իրադարձություններից։ Մենք գործ ունենք շատ ուժեղ թշնամու հետ, Թուրքիան ամեն ինչով օգնում է, բայց եթե ունես մարտունակ զորք, ամեն մի պահի կարող ես անցնել հակահարձակման, ամենակարեւորը զորքը պահպանելն է։

զորքեր

Ես օրերս տեսել եմ մեր հրամանատարներին, զինվորներին, նրանց աչքերը վառվում են վրեժխնդրությունից։ Նրանց չի հաջողվել ամբողջովին վերցնել քաղաքը, վերահսկողություն սահմանել ենթակառուցվածքների նկատմամբ, լոգիստիկան կտրել։ Մենք առաջին փուլը հաղթեցինք, բայց գիշերը վերախմբավորում արեցին ու ավելի մեծ ուժերով եկան։ Արդեն դիվերսիոն խմբերով չեն, զրահատեխնիկայով, հրետանիով են եկել։

«Մատաղիսի ուղղությամբ մարտերը շարունակվել են, Մարտունիում առավոտյան նրանց հաջողվել էր մեկ դիրք վերցնել, բայց զրահատեխնիկայի կորուստ ունեցան ու հետ շպրտվեցին։ Հադրութից արեւմուտք ծանր մարտեր են ընթացել, բոլոր առաջխաղացումները հետ են մղվել, նրանց չի հաջողվել առաջ գնալ։

Եթե այս ուղղություններից մեկում բեկում մտցնենք՝ կարող է իրավիճակ փոխվել», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը։  

Կիսվել