Մամուլ

Ռուսաստանը մտնում է ակտիվ պայքարի մեջ. նոր զարգացումներ

Ռուսաստանը մտնում է ակտիվ պայքարի մեջ. նոր զարգացումներ

Armlur.am-ը գրում է․ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

«Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Հուլուսի Աքար

Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Շոյգուն զրուցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարիի հետ եւ իր մտահոգությունը հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկությունների մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել