Աշխարհ

Ժամանակն է եկել Սիրիան ազատենք թուրքերից. Բաշար Ասադ

Ժամանակն է եկել Սիրիան ազատենք թուրքերից. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ժամանակն է եկել սիրիական զինված ուժերը ազատագրեն սիրիական հողը թուրքերից: Բաշար Ասադի խոսքերը մեջբերում է սիրիացի լրագրող Աբբաս Ջուման իր Telegram-ի հեռուստաալիքում:

«Սիրիայի պատերազմը եզակի դեպք չէ, այլ Արևմուտքի ընդհանուր միջազգային պայքարի մի մաս` աշխարհի վրա իր վերահսկողությունը պահպանելու համար: Մեր թշնամիների քաղաքականությունը ուղղված է ահաբեկչությանը սատարելուն: Մերը՝ դրա դեմ պայքարելը:

Ժամանակն է ազատել մեր երկիրը: Իսկ սիրիական զինված ուժերը պատրաստ են մարտին: Մեզ չի հետաքրքրում ՝ նրանք տեղական ահաբեկիչներ են, թե «ներմուծված», անկախ նրանից ՝ նրանք ահաբեկիչներ են կամ օկուպանտ զինված ուժեր, անկախ նրանից՝ նրանք սիոնիստներ են, թուրքեր կամ ամերիկացիներ:

Մեր հողի վրա նրանք բոլորն էլ մեր թշնամիներն են», – ասել է Սիրիայի առաջնորդը:

Կիսվել