Ինչպես պատրաստել Raffaello-ի միջի համեղ կրեմը
Ինչպես պատրաստել Raffaello-ի միջի համեղ կրեմը
Ինչպես պատրաստել Raffaello Ձեզ հարկավոր է
կոկոսի փոշի – 70 գր
խտացրած կաթ – 400 գր
կարագ -200 գր
սպիտակ շոկոլադ – 200 գր
Պատրաստման եղանակը
1. Կարագն ու շոկոլադը հալեցրեք ու իրար խառնեք: Հալեցրեք թույլ կրակի վրա և անընդհատ խառնեք:
2. Ավելացրեք խտացրած կաթը և լավ խառնեք:
3. Հետո ավելացրեք կոկոսի փոշին ու կրկին խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
4. Պատրաստի զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և 5 ժամով կամ ավելի լավ կլինի ամբողջ գիշերը թողեք սառնարանի մեջ: