Ազատ խոսք

Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում. Աշոտ Փաշինյան

Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է օգտատեր Սեյրան Գրիգորյանի` ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված Հայոց լեզվի և գրականության չափորոշչի վերաբերյալ գրառմամբ, որում ասվում է.

««Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են, որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»:

Աշոտ Փաշինյանը նաև կից գրառում է կատարել.

«Մեր գրականությունը ոնց որ ինչ որ տեղա գնում…

Ստեղ ստեղծած տարածության մեջ
«Աղբ»-ը երևի

Լօկ Տառակույտա..
Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում…»:

Կիսվել