Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Կառավարության նիստի սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակից: «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա է մոտեցել մեր դիրքերին:
Քանի որ շարժումը անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, հրահանգ են ստացել մեր զինծառայողները կոչ անելու՝ լքել տարածքը։
Այնուհետև դիրքը լքելուց հետո հրետակոծություն է սկսվել դեպի նույն դիրքը, որը կասեցվել է: Մինչև այժմ նույն կերպ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է:
Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում են և, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ», – ասաց նախարարը:
Տեսանյութը ստորև