Ռեյդեր Ռուսաստանում՝ ընդդեմ հայերի․ առգրավվում են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Ռեյդեր Ռուսաստանում՝ ընդդեմ հայերի․ առգրավվում են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները
168.am-ը գրում է․ «Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։
Հոդվածագիրը ենթադրում է, որ դա պայմանավորված է ոչ միայն սահմանին չվճարված պարտավորություններով, այլև նման ավտոմեքենաների անպատժելիությամբ՝ ճանապարհային տեսախցիկների օգտագործմամբ արձանագրված խախտումների դեպքում:
«Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր Ներքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Դաշնային Մաքսային ծառայությանը մշակել խախտողների դեմ պայքարի մեթոդներ: Բայց, ըստ երևույթին, կարգադրությունը չի կատարվել, փոխարենը՝ որոշվել է արգելք մտցնել:
Մեր երկրի օրենքներում հստակ բացատրություն չկա, թե արդյո՞ք օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Նրանց սեփականատերերը կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1-ի համաձայն»,- ասված է հոդվածում։ Սակայն հոդվածագիրը նաև նշում է, որ սա հակասում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 08/12/1994 N 938 որոշմանը (փոփոխված է 04/26/2020)՝ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին»։
Սա, ըստ հոդվածագրի, ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել ՌԴ տարածքում, իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա որևէ արգելք ՝ ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ տարածքում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտի օգտագործման վրա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում