Մամուլ

Ինչ անցյալ ունի Ծառուկյանին ազատ թողած դատավորը. հետաքրքիր մանրամասներ

Ինչ անցյալ ունի Ծառուկյանին ազատ թողած դատավորը. հետաքրքիր մանրամասներ

Armlur.am-ը գրում է․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում բավական հայտնի դարձավ իր կողմից կայացված միանգամից երկու որոշումների շնորհիվ: Նախ դատավոր Պապոյանը ոչ իրավաչափ ճանաչեց ԲՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանին ձերբակալելու որոշումը՝ կայացված ԱԱԾ կողմից:

Ապա օրեր անց նույն դատավորը, քննելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մերժեց այն՝ Ծառուկյանին թողնելով ազատության մեջ:

Ուշագրավ է այն փաստը, որ երկու բավականին աղմկահարույց և հանրության լայն շրջանակների կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումներն անմիջական կապ ունեն Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների հետ:

Ռ.Պապոյանի պաշտոնական կենսագրությունն ուսումնասիրելիս պարզեցինք, որ նա բավական հարուստ կենսագրություն ունի, իր աշխատանքային կարիերան սկսել է 2001թ-ից՝ աշխատելով Վայոց ձորի մարզի դատախազությունում: Այնուհետև նշված է, որ 2002թ.-ից աշխատել է Կոտայքի մարզի քննչական բաժնում, իսկ 2005 թվականին դարձյալ վերադարձել է Վայոց ձորի մարզի դատախազություն:

Պաշտոնական կենսագրության մեջ, բնականաբար, ոչ մի տվալ չկա, թե դատախազության աշխատակից Ռ.Պապոյանը ինչու է տեղափոխվել Ոստիկանության համակարգ և ինչպես է նրան հաջողվել 2005-ին կրկին վերադառնալ դատախազություն, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը, որից հետո նույն մարզում նշանակվել է դատավոր:

Դժվար է պատկերացնել, թե դատախազությունում մեկ տարի աշխատելուց հետո անձը ինչու պետք է կամավոր տեղափոխվեր ոստիկանության համակարգ, քանի որ սովորաբար ոստիկանական համակարգից են ձգտում տեղափոխվել դատախազություն:

Մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 2001թ-ին Վայոց ձորի դատախազությունում աշխատելու ընթացքում Ռոբերտ Պապոյանը փորձել է ներգրավվել մի ուշագրավ գործընթացում:

Մարզի գյուղապետերից մեկի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար ինչ-ինչ պահանջներ է ներկայացրել, որից, սակայն գյուղապետը հրաժարվել է:

Կարճ ժամանակ անց դեպքի մասին տվյալներ են ստացվել ԱԱԾ-ում ու քանի որ հանցագործություն, ըստ էության, տեղի չէր ունեցել, երիտասարդ դատախազի վարքագծի մասին անմիջապես տեղյակ է պահվել այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազին, ում հանձնարարականով էլ Պապոյանը ազատվել է աշխատանքից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել