Իջևանում կարի արտադրամաս է բացվել
Իջևանում կարի արտադրամաս է բացվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էի, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որի արդյունքում կբացվի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում:
Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որը սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ»։