«Տանջամահ են անում երեխեքին». Սևանը սգում է 19-ամյա Տիգրանի մահը
Քննչական կոմիտեն գրավոր հարցում է պահանջել, որ ասի մեկ տարում բանակում՝ ոչ մարտական պայմաններում 17-րդ զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա՞, թե՞՝ ոչ:
«Արմլուր»-ի տեղեկությամբ՝ գործով երկու ձերբակալված կա, չի բացառվում՝ ևս մեկի ձերբակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ 19-ամյա Տիգրան Ստեփանյանը, որ ինը ամիս անց զորացրվելու էր, անձնասպանությունից առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Տեսանյութը ստորև․


