Հանրային տրանսպորտը կաշխատի. Տիգրան Ավինյան
Հանրային տրանսպորտը կաշխատի. Տիգրան Ավինյան
Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի գումարման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Արտակարգ դրությունը երկարաձգվելու է ՀՀ ողջ տարածքում: Ես անհրաժեշտ եմ համարում ելույթիս ընթացքում անդրադառնալ ընթացիկ վիճակին:
36 հազար 16 թեստ է կատարվել, հաստատվել է 3860 դեպք: Փաստացի բուժում է ստանում 2218 մարդ: Մահվան ելքով ունեցել ենք 49 դեպք: Մարտի 1-ից մինչ օր հաստատված դեպքերից տեսանելի է, որ երբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից սկսվել է դեպքերի աճ:
Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը:
Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն»: