Մամուլ

Մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն

Մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ նշեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու դիմակ կրելը ոչ միայն փակ տարածքներում, այլև՝ բաց տարածքներում։

«Կանոն խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից։ Դիմակ ասելով՝ չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակ պետք է լինի, դա կարող է լինել նաև կտորից, տնային պայմաններում ինքնաշեն դիմակներ»,-ասաց Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի և տուգանքների:

Փոխվարչապետի խոսքով՝ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը:

Կիսվել նյութով