Աշխարհ

Երբ կարող է կորոնավիրուսի փոխանցումն անձից այլ անձանց դադարել. մեկնաբանում է համաճարակաբանը

Երբ կարող է կորոնավիրուսի փոխանցումն անձից այլ անձանց դադարել. մեկնաբանում է համաճարակաբանը

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի հակամարմինների առկայության վերաբերյալ փորձարկումը բնակչության շրջանում։ Մոսկվան կլինի առաջինը, ասաց Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք սկսում ենք անցկացնել բնակչության ուսումնասիրություն։ Մենք պլանավորել էինք դրանք, սկսում ենք Մոսկվայից», – ասել է Պոպովան «Ռոսիա 1» -ին տված հարցազրույցում:

Պոպովայի խոսքով, երբ բնակչության 60% -ն ունենա իմունիտետ հիվանդությունից հետո կամ պատվաստման արդյունքում, բոլոր համաճարակաբանական գործընթացները կդառնան ավելի պասիվ, և կորոնավիրուսի փոխանցումն անձից այլ անձանց կարող է դադարել:

Աշխարհի բնակչության մեծ մասին վիճակված է տանել այս վիրուսը: Սա կարեւոր է, քանի որ ցանկացած ինֆեկցիոն հիվանդության լավագույն բուժամիջոցը  կոլեկտիվ իմունիտետն է:

Կիսվել