Աշխարհ

Հայազգի կեղծ գինեկոլոգի արկածները` Ռուսաստանում

Հայազգի կեղծ գինեկոլոգի արկածները` Ռուսաստանում

Մի կին Ռուսաստանում բողոքում է սոցկայքում, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով չի կարողանում գնալ հիվանդանոց՝ գինեկոլոգի մոտ այցելության։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը Կարապետյան ազգանունով հայտնվում է, ներկայանում է որպես փորձառու գինեկոլոգ եւ առաջարկում կնոջն իրականացնել վիրտուալ զննություն՝ վեբ-տեսախցիկի օգնությամբ։

РЕН-ТВ-ի փոխանցման համաձայն, վիրտուալ զննությունը տեւել է մոտ քառասուն րոպե, որից հետո կեղծ գինեկոլոգը պահանջել է կնոջից 200 հազար ռուբլի, այլապես սպառնացել է համացանցում տարածել կնոջը վարկաբեկող լուսանկարներ։

Կինը նշում է, որ ինքը ամենայն հավանականությամբ միակ զոհը չէ։ Իրավապահները սկսել են որոնել կեղծ գինեկոլոգին։

Կիսվել էջում