Լոնդոնի մահմեդական գերեզմանոցում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գերեզմաններ են փորում, որոնցում թաղում են միանգամից 10 մարդու
Լոնդոնի մահմեդական գերեզմանոցում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գերեզմաններ են փորում, որոնցում թաղում են միանգամից 10 մարդու
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ այս գերեզմանները փորում են մահմեդականների շրջանում բարձր մահացության պատճառով, որը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:
Լոնդոնի հարավարևելյան Չիզլհարսթ շրջանի «Kemnal Park Cemetery» գերեզմանատանը 10 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ և 1,5 մետր խորությամբ փոսեր են փորում։
Իսլամական ծիսակարգի համաձայն՝ մարմինները թաղվելու են անհատապես և շրջափակվելու են հողով և փայտով:
Մահացածներին կծածկեն սավանով, իսկ նրանց գլուխներն ուղղված կլինեն դեպի Մեքքա:
Հատուկ ծրագրերի ղեկավար Ռիչարդ Գոմերսոլը տեղեկացրել է, որ այստեղ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է կորոնավիրուսի պատճառով, և նրանք չեն հասցնում բավարարել պահանջարկը, այդ իսկ պատճառով խորհրդակցել են մահմեդական գիտնականների հետ, որոնք էլ իրենց հերթին նշել են, որ «սաֆյան գերեզմանները» չեն հակասում մահմեդական հավատքին: