ՄամուլՏեսանյութ

Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան՝ կորոնավիրուսով վարակվածների համար. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)

Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան՝ կորոնավիրուսով վարակվածների համար. Արսեն Թորոսյան

Նախարարը հայտնեց, որ մինչ այդ դիահերձարանի կառուցումը Հայաստանը հրաժարվել է կորոնավիրուսից մահացածների հերձումից՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:

«Հիմա զբաղվում ենք, որ ունենանք մեկ դիահերձարան ու այնտեղ, անհրաժեշտության դեպքում, հերձենք նման պացիենտներին։

Մինչ համապատասխան օրենքի ընդունումը Հայաստանում նման անձանց հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին»,- ասաց Թորոսյանը:

Այդուհանդերձ, նախարարը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում