Մամուլ

Ինքնամեկուսացման մեջ գտնվող տղամարդը փորձել է կյանքին վերջ դնել

Ինքնամեկուսացման մեջ գտնվող տղամարդը փորձել է կյանքին վերջ դնել

Aravot.am-ը գրում է․ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում․ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1954 թ․-ին ծնված Կ․ Լ․-ին, որը քացախաթթվի էսենցիա խմելով, փորձել է ինքնապան լինել։

Բանն այն է, որ տղամարդը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է մարտի 28-ին, 13-րդ օրն է, ինչ գտնվել է ինքնամեկուսացման մեջ։ Երեկ լավ չի զգացել, կարծելով, որ վարակվել է կորոնավիրուսով, որոշել է վերջ տալ իր կյանքին։

Տղամարդը ենթարկվել էր տնային մեկուսացման, ըստ մեր տեղեկությունների, նրա զավակները ՌԴ-ում են բնակվում, կինն էլ մահացել էր անցած տարի, նա ՌԴ-ից վերադարձել էր կնոջ մահվան մեկ տարին նշելու։

Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները հատուկ պաշտպանական շորեր հագնելով, ընդունարանում մեկուսարան կազմակերպելով՝ բուժօգնություն են ցուցաբերել։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։

Ըստ փոխտնօրենի, Գյումրի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց ու վիճակը կայունացնելուց հետո, հարազատների հորդորով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել թունաբանության կենտրոն հետ, որտեղ և տեղափոխել են տղամարդուն։ Նրան նաև թեստավորել են, դեռ պատասխանը չկա։

Գյումրի ԲԿ-ից այս դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը։ Ի դեպ, նրան բնութագրեցին որպես համեստ անձնավորության

Կիսվել էջում