Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, ընդհանուր թիվը դառնալով 663
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, ընդհանուր թիվը դառնալով 663
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:
Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33։