Մամուլ

Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա․ Արսեն Թորոսյան

Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա․ Արսեն Թորոսյան

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»։

Կիսվել