Իվետա Տոնոյանը նշանվել է. մասնակիցները 20 հոգին չեն գերազանցել. ընտրյալը դասընկերն է. «Հրապարակ»
Իվետա Տոնոյանը նշանվել է. մասնակիցները 20 հոգին չեն գերազանցել. ընտրյալը դասընկերն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը:
Մասնակցել են ամենամոտ հարազատները, 20 հոգին չեն գերազանցել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից եւ արտակարգ դրության թելադրած պայմաններից:
Պատգամավորի ընտրյալն իր դասընկերն է, ով վերջին երեսուն տարիներին բնակվել է արտերկրում եւ վերջերս է Հայաստան վերադարձել՝ մշտական բնակության նպատակով:
Ի դեպ, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ 27-ամյա որդու մահվան կապակցությամբ հոգեհանգիստ չի արել նաեւ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում