Բայց ես և ինձ պես հարյուրավոր այլ մարդիկ ինչ էլ անեն, Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու. Կարեն Վրթանեսյան
Բայց ես և ինձ պես հարյուրավոր այլ մարդիկ ինչ էլ անեն, Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես բավականին ամուր նյարդեր ունեմ, բայց այսօր չդիմացա։
Ասենք՝ ինչ-որ տվյալներ ես հավաքում, ստուգում, վերլուծում, փորձում ես բացատրել, տեղեկացնել, իրազեկել, բառեր ես ընտրում, որ առավել հասկանալի լինի, որ ոչ թե խուճապ առաջացնի, այլ ստիպի մտածել, գործել, որովհետև սա մեր պետությունն է, մեր երկիրն է, մեր մեծերի և, ինչու ոչ, արդեն նույնիսկ իմ սերնդի կառուցածն է, որն այսօր արդեն մեր որդիներն են պաշտպանում։
Մեր երկիրն է, որը պիտի փոխանցենք մեր երեխաներին։
Մեր երկիրն է, որտեղ ինֆեկցիոնի բժիշկները լարված աշխատում են ու ստիպված ֆլեշմոբ անում՝ խնդրելով բոլորիս ինքնամեկուսանալ, որպեսզի իրենց վրա ընկած առանց այն էլ մեծ բեռը չավելանա…
Բայց համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակում գտնվող երկրիս ղեկավարը մե՛կ դուրս է գալիս մարդկանց հետ փողոցում սելֆի անում առանց որևէ պաշտպանակն միջոցի, մե՛կ մտնում է սուպերմարկետ, մե՛կ գիշերը գինի խմելու ֆոտո է դնում (ու կողքն էլ դատարկ շիշ), մե՛կ երկրում մթերքի ու վառելիքի պաշարների թվերն է բացեիբաց հայտնում…
Համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակում գտնվող երկրի պաշտոնյաները փակ տարածքում իրար գլխի են հավաքում լրատվամիջոցների 100+ պատասխանատուների, առողջապահության նախարարը՝ բուժհաստատությունների մի քանի տասնյակ ղեկավարների է ժողովում և այլն, և այլն։
Այսօր ուզում էի էլի լայվ անել, խոսել այն մասին, թե ինչ կարող ենք ամեն մեկս անել, որ առողջոպահության համակարգը ավելորդ չծանրաբեռնենք, ինչ անենք ամեն մեկս, որ ավելորդ խուճապ չլինի և այլն, և այլն։
Բայց ես և ինձ պես հարյուրավոր այլ մարդիկ ինչ էլ անեն, Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու։
Ռազմինֆոյի թիմերով ժամանակին ճգնաժամային ու նաև պատերազմական իրավիճակների սցենարներ ենք խաղարկել, վերլուծություններ անել։ Շատ հետաքրքիր և օգտակար, ինչը հաստատվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։
Ցավոք և ոչ մի սցենարում, ոչ մի վերլուծությունում հաշվի չենք առել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարող է անմեղսունակ, անպատասխանատու անասուններից բաղկացած լինել»։