Տակնուվրա են արել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տունը
Տակնուվրա են արել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տունը
Երեկ երեկոյան իրավապահները մտել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի տուն։
Ըստ էության, խուզարկություն անելու նպատակով։ Իրավապահների մոտ օրինական խուզարկություն թույլտվության փաստաթուղթ չի եղել և վերջիններս տակնուվրա են արել Արամ Վարդանյանի տունը։
Իրավիճակի մանրամասներին անդրադարձել է Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ սոցցանցի իր էջում հայտնելով․
«Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։
Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։