«Քայլ առ քայլ մոտենում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանին»․ Սասուն Միքայելյան
«Քայլ առ քայլ մոտենում ենք Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանին»։
Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Մենք պետք է անառիկ պահենք մեր սահմանները, կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, եթե ունենանք հզոր տնտեսություն կունենանք հզոր բանակ։
Եվ այս խոշոր տերությունների վերադասավորման ժամանակ մենք պետք է լինենք համախմբված։
Քայլ առ քայլ գնում են այն Հայաստանը, որը երազում էր սպարապետը։
Ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի»:
Մանրամասները՝ տեսանյութում