Մամուլ

Պատկերացնում եմ այդ ուժերի ղեկավարների դեմքի արտահայտությունը ապրիլի 5-ի ժամը 23:15-ի կողմերը․ Լևոն Բարսեղյան

Պատկերացնում եմ այդ ուժերի ղեկավարների դեմքի արտահայտությունը ապրիլի 5-ի ժամը 23:15-ի կողմերը․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հանրաքվեից տարբեր պատճառներով ու պատճառաբանություններով դժգոհ ուժերը «Ոչի» շտաբ չեն հիմնում, «Ոչ» քվեարկելու քարոզ չեն անում, իմ կարծիքով մի նպատակով, որպեսզի մասնակցությունը ցածր լինի, «Այոյի» համար քվեարկելու գնացողների մի մասն էլ մտածի, որ առանց իրենց էլ «Այոն» հաղթելու է, ու չգնան, գոնե այդպիսով բավարար քվե չհավաքվի ՍԴ 6 անդամներին եւ Հրայր Թովմասյանին տուն ուղարկելու համար:

Մյուս ահը նրանից է, թե հիմա շտաբ սարքեն, ամիսուկես գոռան, բոռան, ու մեկ էլ առը հա, «Ոչը» հավաքի գոռգոռացողներից պակաս քվե…

Պատկերացնում եմ այդ ուժերի ղեկավարների, բլբուլների ու պարագլուխների դեմքի արտահայտությունը ապրիլի 5-ի ժամը 23:15-ի կողմերը: Մեռնիմ ձեր խելացի ջանին»:

Կիսվել