Քաղաքականություն

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

«Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ:

Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ:

Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»։

Կիսվել