ՍԴ դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են
ՍԴ դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը:
նա հայտնել է, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։
Հրանտ Նազարյանը, ով աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առևանգել է։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուր՝ shamshyan.com