Աշխարհ

Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը հիացրել է երկրպագուներին իր մարզավիճակով

Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը հիացրել է երկրպագուներին իր մարզավիճակով։ Դերասանի մայրը երկար ժամանակ է, ինչ վարում է իր ինստագրամյան էջն ու ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ:

Իր ինստագրամյան հետևորդներին նա ներկայացրել է տեսանյութ մարզասրահից, որն հիացրել է գրեթե բոլորին:

Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը ակտիվ զբաղվում է ոչ միայն սպորտով, այլ նաև նվագում է ակորդեոն և դաշնամուր, երգում և սովորում է պարել չեչյոտկա:

«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Ինստագրամում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը:
Տեսանյութի մեկնաբանությունները հեղեղվել են դրական խոսքերով ու հաճոյախոսություններով:

Ավելի վաղ լրագրողներ հետ զրույցում կինն անկեղծացել է, որ դեռ երիտասարդ տարիներց սկսել է ակտիվ զբաղվել սպորտով, հետևոււմ է առողջ ապրելակերպի և իր ողջ ժամանակը նվիրում է միայն ընտանիքին ու սիրելի գործին:

Հենց դա էլ նրա երկարակեցության, առողջության ու երիտասարդության գաղտնինքն է:

Աղբյուր՝ showbiz.am

Կիսվել