Կիևը 8,3 հազար դոլար է հատկացրել Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազար դոլար է հատկացրել Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին հայտարարել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն:
Նա նաև նշել է, որ Կիևը իրավաբանական աջակցություն է ցուցաբերելու զոհերի ընտանիքներին և ընկերներին:
Գոնչարուկը հավելել է, որ պետության պահուստային ֆոնդից կտրամադրվի մեկանգամյա նյութական օգնություն՝ մինչև ընտանիքները ստանան բոլոր ապահովագրական վճարները:
Աղբյուր՝ shantnews.am