Մամուլ

Տավուշում կանչի մեկնած շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Տավուշում կանչի մեկնած շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները:

Վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես բնակավայրի բնակիչ, 61-ամյա Գառնիկ Արզումանյանը և Յու. Բադալյանի ուղևոր, 50-ամյա Լուսինե Գյուրջինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և վարորդը բժիշկների հետ մեկնում էին կանչի վայր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել