Ունենք նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքը տուն գնալն է. Փաշինյան (Տեսանյութ)
«Ունենք նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքը տուն գնալն է։ Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել»,- այսօրվա կառավարության նիստում բարկացած ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո ծիծաղով ավելացեց․ «տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»:
«Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր է գալիս, ուզում ես ասել, որ դասարանի երեխա է գրել: Դա նրանից է, որ դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկայի վրա, ասում են՝ արտասանի, հետո՝ մի հատ էլ արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, հետո շա՜տ ավելի հայրենասիրական, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում